չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում են զորքեր տեղակայել ուկրաինական նավահանգիստներում. Economist

Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում են զորքեր տեղակայել ուկրաինական նավահանգիստներում. Economist

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքների մոտ, ներառյալ նավահանգիստները եւ ատոմակայանները, հակամարտության կարգավորման շրջանակում: Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում կատարելով անանուն արեւմտյան պաշտոնյային։

Նրա խոսքով՝ ռազմական զորակազմը, Լոնդոնի եւ Փարիզի պլանների համաձայն, պետք է 

տեղակայվի Ուկրաինայի քաղաքներում, այլ ոչ թե երկրի արեւելքում գտնվող առաջին գծում։

Փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, պատրաստ է համաձայնել Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների հնարավոր տեղակայմանը, եթե հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այս մասին իրեն հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցում։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունները՝ ավելացնելով, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հնչեցրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Փետրվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարարը Էր Ռիադում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո նշել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ զորքերի հայտնվելն անընդունելի է Մոսկվայի համար։

  • Կիսվել: