երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում դատապարտվել է Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքը

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում դատապարտվել է Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքը

ԲՐԻԿՍ անդամ երկրների փոխարտգործնախարարները և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ բանագնացները դատապարտել են Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները, գրում է parstoday.ir-ը:

Մարտի 27-ին և 28-ին Բրազիլիայում կայացավ ԲՐԻԿՍ ԱԳ նախարարների Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների փոխնախարարների և հատուկ բանագնացների հանդիպումը, որին Իրանից ներկա էր ԱԳՆ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գարսենյակի գլխավոր տնօրեն Մեհդի Շուշթարին:

Հանդիպման ավարտական հաղզորդագրության մեջ մասնակիցներն աջակցություն են հայտնել Իրանին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում և ողջունել Թեհրանի բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, տարածաշրջանում զարգացման և ինտեգրման համար համագործակցության մեծացումը, Պաղեստինի ժողովրդի, հատկապես Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները դատապարտելը։ Ընդգծվել է ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելու, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի համաձայնագրին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: