BRICS-ի հաջողությունը հաստատվում է կազմակերպությանն անդամակցելու բազմաթիվ երկրների շահագրգռվածությամբ․ Հնդկաստանի ԱԳՆ-ը
BRICS-ի հաջողությունը հաստատվում է կազմակերպությանն անդամակցելու բազմաթիվ երկրների շահագրգռվածությամբ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, փոխանցում է Interfax-ը։
Դիվանագետի խոսքով՝ BRICS-ը, որպես նախագիծ, փորձարկվել է միջազգային հարաբերությունների շուկայում հաջողության հասնելու համար։
«Մենք դա արեցինք անցյալ տարի, երբ հարցրինք, թե ով կցանկանար միանալ BRICS-ին: 30 երկիր հետաքրքրություն է հայտնել»,- ասել է Հնդկաստանի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Ջայշանքարը հիշեցրել է, որ BRICS-ը ստեղծվել է մի իրավիճակում, երբ աշխարհն ավելի շատ կախված է եղել արևմտյան երկրներից, քան հիմա։