ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԲՐԻԿՍ-ը կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերակայության ավարտը․ Լուկաշենկո

ԲՐԻԿՍ-ը կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերակայության ավարտը․ Լուկաշենկո

ԲՐԻԿՍ միավորումն ունի ներուժ՝ մոտեցնելու հավաքական Արևմուտքի գերակայության պատմության ավարտը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում «outreach» / «BRICS plus» ձևաչափով հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԲՐԻԿՍ-ը ապագայի համայնքն է: Իր ներուժի առումով այն կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերիշխանության պատմության ավարտը, որը պարզվեց՝ ի վիճակի չէ պատասխանատվություն կրել միջազգային հարաբերությունների քաղաքակիրթ զարգացման համար»,- ասել է նա։

Բելառուսի նախագահի խոսքով, կառույցի անդամ երկրների իրավասության մեջ է ապահովել, որ ազդեցության իրական լծակներն անցնեն առաջադեմ համաշխարհային մեծամասնության ձեռքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: