շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բոճորիշվիլին անդրադարձել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին

Բոճորիշվիլին անդրադարձել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին, հավելել՝ ճիշտ կլինի՝ այն կոչեն «3+2»:

«Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ՝ բացի Ռուսաստանից, քանի որ Վրաստանի երկու շրջանները դեռ օկուպացված են ՌԴ-ի կողմից, և այդ շրջաններում դեռ կա ռուսական ռազմական ներկայությունը, որը չենք ընդունում: Այդ իսկ պատճառով մենք չենք դիտարկում այդ ձևաչափին ներգրավվելը»,- նշել է Բոճորիշվիլին:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության միակ գործող ձևաչափը Ժնևի միջազգային քննարկումներն են:

  • Կիսվել: