«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ստանալու համար ականապատման ճշգրիտ քարտեզները»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ստանալու համար ականապատման՝ ճշգրիտ տեղեկություն պարունակող քարտեզներ»։ Այս մասին ասվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել «ականի պայթյունի հետևանքով զոհվածների համար»։ «Հայաստանի կողմից անկանոն տեղադրած ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչության պնդմամբ՝ «2020 թվականից ի վեր զոհերի թիվը հասել է 342-ի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օկուպացված Ակնայում ականի վրա տղամարդ է պայթել։