Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղը
Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» Ղվարելիի մասնաճյուղը, – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Կախեթիի տարածաշրջանի պետական ներկայացուցիչ Իրակլի Շիոշվիլին: «Նա այլեւս պատանդ չունի: Նա տարբեր ժամանակներում տարբեր քանակությամբ գումար է պահանջում, գրում է akhaltskha.net-ը:
Այնպես, որ ներկայումս բանակցություններ են ընթանում իրավապահների և նրա միջև: Հիմա նա բանկում է: Նա դեռ ոչինչ չի ասում, բանակցություններ են ընթանում», – ասել է Իրակլի Շիոշվիլին: Հաղորդվում է, որ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Ականատեսների վկայությամբ, դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում եւ սպառնում պայթեցնել այն:
Բանկում գտնվող մարդկանցից ոմանց հաջողվել է լքել շենքը, իսկ ոմանք մինչ այժմ մնացել են շենքում: Ղվարելիում ոստիկանական միջոցառում է ընթանում: Տեղում մոբիլիզացված են իրավապահները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել: