ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված բնական գազի համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում, գրում է ermenihaber.am-ը:

Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել կողմերի համագործակցությունը՝ կապված Ադրբեջանից և 3-րդ երկրներից սեփական տարածքով անցնող բնական գազի գնման, վաճառքի, մատակարարման և տարանցման հետ:

Նշվում է նաև, որ համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը։

 

  • Կիսվել: