երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կավկասում

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կավկասում

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, տեղեկացրել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Կողմերն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին:

Հայտարարությունում նշված է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև Եթովպիայի ճգնաժամը և Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը:

  • Կիսվել: