երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բիթքոինի արժեքը նոյեմբերի սկզբից առաջին անգամ իջել է 75 հազար դոլարից

Բիթքոինի արժեքը նոյեմբերի սկզբից առաջին անգամ իջել է 75 հազար դոլարից

Բիթքոինի արժեքը նոյեմբերի 7-ից հետո առաջին անգամ իջել է 75 հազար դոլարից։ Տվյալները հրապարակել է Binance հարթակը։

Բիթքոինը իջել է 10,01 տոկոսով եւ եղել է 74,713 հազար դոլարի մակարդակին (-10,06 տոկոս)։

Հունվարի 19-ին բիթքոինի արժեքն իջել էր 100 հազար դոլարից՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի կողմից սեփական մեմքոինի (կրիպտոարժույթ, որը ստեղծվում է որպես սոցիալական փորձ) գործարկման ֆոնին: Մինչեւ ԱՄՆ առաջին տիկինը՝ Թրամփը ինքն էր թողարկել մեմքոինը։ Առեւտրի 24 ժամվա ընթացքում դրա կապիտալիզացիան ավելացել է ինը անգամ եւ անմիջապես հասել 15 մլրդ դոլարի:

Բիթքոինի արժեքը ռեկորդներ է սահմանել անցած տարեվերջին նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։ Քաղաքական գործիչն ակտիվորեն հադես է գալիս կրիպտոինդուստրիայի զարգացման օգտին։

  • Կիսվել: