հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Բեյրութի արվարձանին ՑԱԽԱԼ-ի հասցրած հարվածի հետևանքով հինգ երեխա է զոհվել

Բեյրութի արվարձանին ՑԱԽԱԼ-ի հասցրած հարվածի հետևանքով հինգ երեխա է զոհվել

ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյան:

Ինչպես հայտնում է Ֆրանսպրեսը՝ հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը:

Նշվում է, որ «Հեզբոլլահի» ղեկավարության անդամը սպանվել է։ Հարձակման հետևանքով զոհվել է նաև հինգ երեխա:

Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ զոհվել է 3 մարդ, 17-ը՝ վիրավորվել:

Ավելի վաղ Իսրայելի բանակը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակի տվյալով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ։

  • Կիսվել: