երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ․ Գլադկով

Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ․ Գլադկով

Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այդ մասին տեղեկացրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Բելգորոդի մարզին, սակայն դա կասեցվել է։

Ըստ գերատեսչության՝ զինծառայողները հետ են մղել Կուրսկի Սուջայի շրջանի Մալայա Լոկնյա բնակավայր մտնելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերը։

  • Կիսվել: