Բազմաթիվ նշաններ կան, որ Խամենեին սպանված է. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 28-ի երեկոյան հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմն իսկական խաղաղություն կբերի: Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը Թեհրանի կենտրոնում ավերվել է։ Բազմաթիվ նշաններ կան, որ Խամենեին այլևս ողջ չէ»:
Հավելենք, որ Axios-ը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է Իսրայելի կողմից իր նստավայրի վրա հասցված հարվածի արդյունքում։ Axios-ի տվյալներով՝ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանն այս տեղեկությունը հայտնել է ամերիկացի պաշտոնյաներին։
Իր հերթին Reuters-ն էլ հայտարարել է, որ Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է:
The Times of Israel-ն էլ հաղորդել է, որ փետրվարի 28-ի առավոտյան Իրանին Իսրայելի հասցրած առաջին հարվածներն ուղղված են եղել Իրանի մոտ 30 կարեւոր առաջնորդների եւ զորահրամանատարների դեմ՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գլխավորությամբ։
Նշվել է, որ Իսրայելը, գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, մոտ 30 ռումբ է նետել Խամենեիի նստավայրի վրա։ Ընդգծվել է, որ Խամենեին գտնվել է բունկերում, որը կարող էր խոցվել միայն ամերիկյան ռումբերով։
Հավելենք, որ Իրանը չի հաստատել, իսկ ավելի վաղ՝ հերքել է Խամենեիի մահվան մասին տեղեկությունը:
Թարմացում. Reuters-ը X-ի պաշտոնական էջում հերքել է Խամենեիի մահվան լուրը:
«Ցանկացած պնդում, թե Reuters-ը հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի սպանության մասին, կեղծ է»,-ասված է հաղորագրության մեջ:


