Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների եւ գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը եւ ՌԴ-ի նկատմամբ միջոցառումները:
"Նախագահը պաշտպանված կապի գծով կխոսի դաշնակիցների ու գործընկերների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի վրա ՌԴ - ի հարձակման հետ կապված վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ համակարգի մեր միասնական պատասխանը", - ասված Է փաստաթղթում:
Զրույցը նախատեսված է ժամը 20:15-ին (Երևանի ժամանակով)։ Այն տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի ներկայացնում զրույցի մասնակիցների ցուցակը, հայտնում է ՏԱՍՍՍ-ը։


