երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բայդենին ներկայացվելիք՝ Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պարունակում է հինգ կետ. Զելենսկի

Բայդենին ներկայացվելիք՝ Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պարունակում է հինգ կետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացվելիք Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պարունակում է չորս հիմնական կետ և մեկը, որն «անհրաժեշտ կլինի պատերազմից հետո»։

Զելենսկին ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է ծրագրում մեկ այլ բան ավելացնել, որը կուժեղացնի Ուկրաինան, ապա Կիևը պատրաստ է դրան։

«Ես պատրաստել եմ մի քանի կետեր, որոնցից չորսը հիմնական կետերն են՝ գումարած մեկը, որը մեզ պետք է պատերազմից հետո։ Այսպիսով, ես կկիսվեմ Բայդենի հետ։ Խոսքը անվտանգության մասին է, Ուկրաինայի աշխարհաքաղաքական դիրքի մասին է, խոսքը շատ ուժեղ ռազմական աջակցության մասին է, որը պետք է հասանելի լինի մեզ համար, և այն մասին, որ մենք պետք է ազատորեն որոշենք, թե ինչպես օգտագործել այդ ամենը։ Խոսքը նաև տնտեսական աջակցության լուծումների մասին է։

Եթե նախագահ Բայդենը գնահատի և աջակցի մեր ծրագիրը, և եթե նա և իր թիմը կարողանան ավելացնել որևէ այլ բան, որը կամրապնդի մեր դիրքերը, մենք պատրաստ կլինենք»,-ասել է նա:

  • Կիսվել: