կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Բաշար Ասադը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Սիրիային

Բաշար Ասադը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Սիրիային

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Սիրիային Իրանի աջակցությունը, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը, որի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սիրիա, կիրակի օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությանը `Իրանի արտգործնախարարն ընդգծել է տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի աշխատանքի և այս ոլորտում առկա այլ մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Սիրիային ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել իր տեսակետները՝ երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության վերաբերյալ:

Մինչ Բաշար Ասադի հետ հանդիպումն Ամիր Աբդուլլահյանը հանդիպել էր Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ: Հանդիպման ընթացքում, ոկղմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Շաբաթ օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահյանը մեկնել էր Իրաք՝ մասնակցելու «Աջակցություն Իրաքին» տարածաշրջանային հանդիպմանը: Իրաքից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա:

 

  • Կիսվել: