շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բաքվում մեկնարկել է Ալիևի և Վրաստանի նախագաhի դեմ առ դեմ հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ալիևի և Վրաստանի նախագաhի դեմ առ դեմ հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ սա Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է: Նախօրեին նա հանդիպել է  Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հահամագործակցության հարցերը:

  • Կիսվել: