Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ, ինչ-որ ժամանակ պետք է վերջ տալ դրան. Պուտին
Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։ Պետք է երբևէ ավարտել այն: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան», - ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։
«Անհրաժեշտ է համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ»: