Բաքուն հայտնել է, որ Եկատերինբուրգում սփյուռքի ղեկավարը և «Լուկոյլի» գլխավոր մենեջերը ազատ են արձակվել
ՌԴ-ում ազատ է արձակվել հուլիսի 1-ին Եկատերինբուրգում բերման ենթարկված «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել որպես վկա հարցաքննությունից հետո:
Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին հուլիսի 1-ին։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ՌԴ իրավապահները փորձում ձերբակալել նրան, երբ վերջինս փորձում էր մեքենայով հեռանալ։ Իրավապահները կոտրել էին նրա ավտոմեքենայի կողային ապակիները, ավտոմեքենայից դուրս էին հանել Շիխլինսկուն և նրա որդուն ու ձերբակալել։
Նաև հաղորդվում է, որ «Լուկոյլի» ձերբակալված «Ուրալի» գլխավոր մենեջեր Ահմեդ Գաջիևը նույնպես ազատ է արձակվել։