երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը, գրում է parstoday.ir-ը:

Նա այս հարցը քննարկել է իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:

«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։

 

  • Կիսվել: