Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում հրդեհ է բռնկվել՝տանիքի հատվածից։
Հրդեհի վայրում աշխատել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։
Պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։