Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և խստորեն դատապարտել այդ հարձակումը։
Ինչպես փոխանցում է տեղական BNA լրատվական գործակալությունը, Բահրեյնի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հունիսի 27-ին թագավորության տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածները համարել է ինքնիշխանության կոպիտ խախտում և միջազգային նորմերի ու կոնվենցիաների կոպիտ խախտում, որոնք արգելում են քաղաքացիական թիրախների թիրախավորումը և անմեղ մարդկանց ահաբեկումը։
Գերատեսչությունը գործողությունը որակել է որպես տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ միջազգային ջանքերը խաթարող մոտեցում ՝ դրա համար պատասխանատու համարելով Իրանին։



