«Ազովստալից» տարհանվել է մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ
Մայիսի 1-ին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից մի քանի տասնյակ քաղաքացիական անձ է տարհանվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ շուրջ 100 մարդ տահանվել է և մեկնել Զապորոժիե։ Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Ազովստալի» տարածքից դուրս է բերվել 80 քաղաքացիական անձ՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Ըստ գերատեսչության՝ մարդկանց տեղափոխում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմեննոյե գյուղ։ Այնտեղից նրանք որոշում են՝ ուր գնալ։ Նրանք, ովքեր ցանկանում են անցնել ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածք, մեկնում են ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։