Այսօրվանից ուժի մեջ են մտել չինական նոր մաքսատուրքերն ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
Այսօրվանից ուժի մեջ են մտել չինական նոր մաքսատուրքերը ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Ամերիկյան մի շարք գյուղմթերքների համար սահմանվել են 10-15 տոկոս տուրքեր։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ դա արվել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի հերթական բարձրացմանը։
Փետրվարի սկզբից արդեն գործում էր 10 տոկոս մաքսատուրք ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար, իսկ անցած շաբաթ այն հասցվել է 20 տոկոսի։ Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի նոր մաքսատուրքերի մասին։