Այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին լրագրողների հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Մենք երեկ գիշերը շատ ուժեղ հարվածեցինք նրանց, շատ, շատ ուժեղ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն այս երեկո ևս Իրանին ուժեղ հարված կհասցնի։
«Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այսօր երեկոյան կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», - ասել է Թրամփը։
Ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի՝ ի պատասխան օրերս Հորմուզի նեղուցում 3 նավի թիրախավորման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։
Այս հարվածների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ:



