չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ կավելացնի. Փայլան

Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ կավելացնի. Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է գնաճի (ինֆլյացիա) նվազեցմանը միտված Թուրքիայի վարած քաղաքականությանը, գրում է ermenihaber.am-ը:

Փայլանը մասնավորապես նշել է.«Մինչ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) կանխատեսում է 50%, իսկ «Halk» բանկը 100% համընդհանուր գնաճ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ մինչև տարեվերջ համընդհանուր գնաճը կկազմի 23 %: Ինչպե՞ս եք նվազեցնելու գնաճը: Դոլարով երաշխավորված տոկոսներո՞վ: Իսկ եթե դոլարը արժևորվի՞: Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի»:

 

  • Կիսվել: