չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Այս պшտերազմը ցույց տվեց, որ օտար ուժերը տարածաշրջանում ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների․ Արաղչի

Այս պшտերազմը ցույց տվեց, որ օտար ուժերը տարածաշրջանում ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների․ Արաղչի

Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ օտար ուժերն ու օտարերկրյա բազաները ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ ռազմակայաններ չունեցող երկրներն ավելի քիչ վնաս են կրել, մինչդեռ օտարերկրյա բազաները չեն կարողացել պաշտպանել նույնիսկ իրենց շահերը հարձակումներից:

Իմ կարծիքով, այս պատերազմը շատ արդյունավետ էր անվտանգության և քաղաքական հարցերի նկատմամբ տարածաշրջանային մոտեցումների, ինչպես նաև Իրանի հետ համակեցության ձևի փոփոխության հարցում։

Կարծում եմ՝ տարածաշրջանի երկրների միջև ստեղծվել է ավելի ճշգրիտ և ճիշտ ըմբռնում։

Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը անպայման պետք է լինի կոլեկտիվ անվտանգություն»,-նշել է նա։

  • Կիսվել: