Այլևս չենք կարող հետաձգել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը. ԵԽ պատգամավոր
Ավելի շատ հանածո վառելիք, ավելի քիչ քաղաքական իրավունքներ և քաղբանտարկյալների աճող թիվ՝ սա է այսօր իրականությունն Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրևիչյուսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Էներգետիկ համագործակցությունը չարժե այն գինը, որը մենք և Ադրբեջանի ժողովուրդը վճարում ենք դրա համար։ Մենք այլևս չենք կարող հետաձգել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը` ըստ Մագնիտսկու օրենքի»: