հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին:

«Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա կրել իրենց սրտերում:

Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պարտավոր ենք հիշել՝ կանխելու համար նման սարսափելի հանցագործությունների կրկնությունը, գնահատելու խաղաղությունը և պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,–նշել է ԵԽ պատգամավորը:

  • Կիսվել: