Ավստրալիայում ցիկլոնի պատճառով ավելի քան 350 հազար տուն հոսանքազրկվել է
Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն շարունակում է հոսանքազրկված մնալ «Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի՝ նահանգի ղեկավարի խոսքով՝ Քուինսլենդում «Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով առանց Էլեկտրականության է մնացել շուրջ 350 հազար տուն և ձեռնարկություն»:
Իր հերթին News.com.au. պորտալը հայտնել է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսում, որը նույնպես տուժել է ցիկլոնից, շարունակում է հոսանքազրկված մնալ 16 հազար տուն։
Նշենք, որ ավելի վաղ Ավստրալիայի պետական օդերևութաբանական բյուրոյից հայտնել էին, որ «Ալֆրեդ» արևադարձային ցիկլոնը երկրի արևելյան ափ է հասել ուրբաթ առավոտյան: Շաբաթ առավոտյան ցիկլոնը թուլացել է, սակայն տարերքը դեռ շարունակում է վտանգ ներկայացնել բնակչության համար, կանխատեսվում են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ: