շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ ապրիլի կեսերին Սեուլում ձյուն է տեղացել

Ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ ապրիլի կեսերին Սեուլում ձյուն է տեղացել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

Սեուլում 1907 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել ապրիլի կեսերին։

Այս շաբաթ օրը +24 աստիճան տաքությունից հետո կտրուկ ցրտել է, ուժեղ քամիներ են եղել և սկսել է ձյուն տեղալ։ Ձյան տեսքով տեղումների քանակը կազմել է մինչև 6 մմ։ Այդ կերպ, Հարավային Կորեայի մայրաքաղաքում այս ապրիլյան ձյունն ուժգնությամբ դարձել է երկրորդն 06.04.1931թ.-ից հետո, այդ ժամանակ ձյան տեսքով տեղումները կազմել են 23 մմ։

Արդյունքում, բալենու (բոջկոտ) ծաղիկները, որոնք տարվա այս եղանակին Սեուլի այցեքարտն են, ծածկվել են ձյունով։

  • Կիսվել: