Ավարտվել են Պուտին-Ուիթքոֆ բանակցությունները․ մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ։
Ինչպես հաղորդել է Կրեմլը՝ հանդիպմանը քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից հետո հնարավոր է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց։