շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել

ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:
Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։
 
«Անօդաչու սարքը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ Երկու մարդ վազել են մոտակա ամայի տարածք, որտեղ անօդաչուն նրանց վրա երկրորդ հրթիռն է արձակել», - գրում է լրատվամիջոցը։
Գործակալության տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։

  • Կիսվել: