Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի Թեհրան
Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի` այսօր Թեհրան կատարած այցի մասին, գրում է parstoday.com-ը:
ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին լրագրողներին ասել է, որ այցի ընթացքում Ռաֆայել Գրոսսին կհանդիպի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ: Կողմերը հանդես կգան նաև համատեղ հայտարարությամբ:
Ավելի վաղ, արտասահմանյան ԶԼՄ -ները հայտարարել էին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի Իրան կատարած այցի մասին:
Իրանը և ՄԱԳԱՏԷ -ն համաձայնության են եկել Իրանի կողմից երկու նշանակված վայրերում ստուգումներ անցկացնելու համար կամավոր թույլտվության և ՄԱԳԱՏԷ -ի ստուգման աշխատանքները դյուրացնելու շուրջ: Համաձայնագիրը մեկ անգամ երկարաձգվել է մեկ ամիս ժամկետով, բայց Իրանը այդ ժամկետից հետո չի երկարաձգել պայմանագիրը:
Գրոսիի այցը Իրան տեղի է ունենում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի եռամսյա հանդիպումից առաջ: