Ասադի դաժան բռնապետությունը տապալվել է. Եվրահանձնաժողովի ղեկավար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ արձագանքելով Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ասադի դաժան բռնապետությունը տապալվել է։ Տարածաշրջանի այս պատմական փոփոխությունը հնարավորություններ է բացում, բայց զերծ չէ վտանգներից։ Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պահպանմանը և սիրիական պետության վերականգնմանը, որը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին։ Մենք գործակցում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»: