կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է svoboda.org-ը:

Նա Լվովում հանդիպել է պատերազմի վետերանների հետ։

РБК-Украина-ն, վկայակոչելով The Telegraph-ի տեղեկությունը, գրում է, որ արքայազնն Ուկրաինայի զինված ուժերի վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center կլինիկա, որտեղ բուժվում են վիրավոր զինվորները։ Կենտրոնը տրամադրում է անվճար պրոթեզավորում, վերականգնողական վիրաբուժություն և հոգեբանական օգնություն։

 

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի այցի մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է ուկրաինական տարածքը։

  • Կիսվել: