կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված է եղել. ՌԴ օպերատիվ ծառայություններ

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված է եղել. ՌԴ օպերատիվ ծառայություններ

Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված է եղել և մանրակրկիտ ծրագրված։ Այս մասին հայտնում են ՌԴ օպերատիվ ծառայությունները:

Ինքնաշեն պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրված է եղել նախասրահում գտնվող բազմոցի կամ բազկաթոռի մեջ. այդ մասին են վկայում տուժածների վնասվածքները։
Բնակիչների խոսքով՝ շքամուտքի նախասրայում՝ վերելակների մոտ, մի քանի բազկաթոռ և բազմոց է դրված։ Ըստ աղբյուրների՝ գրեթե բոլոր տուժածները ոտքերի վնասվածքներ են ստացել, երկուսը`սրունքի բաց կոտրվածքներ, իսկ Արմեն Սարգսյանի ոտքը կտրվել է: Սա նույնպես ապացուցում է, որ պայթուցիկ սարքը եղել է կահույքի մեջ։

Արտակարգ ծառայությունները նշում են, որ բնակելի համալիրում պայթած սարքի հզորությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է մոտ 300 գրամ տրոտիլային համարժեքով։

Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Ըստ տեղեկությունների` տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն է։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը քրեական գործ է հարուցել։

  • Կիսվել: