կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Առեւտրային պատերազմները գլոբալ հետեւանքներ կունենան. Էրդողան

Առեւտրային պատերազմները գլոբալ հետեւանքներ կունենան. Էրդողան

Առեւտրային պատերազմները կունենան գլոբալ հետեւանքներ, որոնք կազդեն մեծ եւ փոքր երկրների վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խորհրդարանում ելույթ ունենալով կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber-ը։

«Մաքսատուրքերով հրահրվող առեւտրային պատերազմները կունենան գլոբալ հետեւանքներ: Չափազանցություն չի լինի ասել, որ ուժգին փոթորիկ է գալու, որը կազդի բոլորի վրա՝ թե՛ մեծի, թե՛ փոքրի»,- նշել է նա։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել 10 տոկոս համընդհանուր սակագները, իսկ ապրիլի 9-ից սկսել են գործել անհատական ​​սակագները։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար սահմանել է 25 տոկոս մաքսատուրք։

 

Ապրիլի 8-ին Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, նշել է, որ ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերը ԱՄՆ-ին օրական 2 մլրդ դոլար են բերում։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում ավելի քան 70 երկրների հետ, որոնք ցանկանում են իրենց ապրանքներն արտահանել ԱՄՆ։

  • Կիսվել: