Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
Արևմտյան գործընկերները խոստացել են առնվազն 375 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը Գդանսկում Ուկրաինայի էներգետիկ խնդրիների համակարգման խմբի կամ, այսպես կոչված, «էներգետիկական Ռամշտայն»-ի չորրորդ հանդիպման արդյունքներով։
«Առնվազն 375 միլիոն եվրո էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար և նոր վճարումներ էներգետիկայի աջակցության հիմնադրամին. սրանք են Գդանսկում կայացած «էներգետիկական Ռամշտայն»-ի արդյունքները: Հանդիպման արդյունքներով՝ գործընկերները հայտարարել են Ուկրաինայի էներգետիկ հատվածին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու մասին», - Շմիհալը գրել է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները խոստացել է հատկացնել 175 միլիոն դոլար, Շվեդիան՝ 137 միլիոն եվրո, Նորվեգիան՝ 77 միլիոն եվրո, Էստոնիան՝ 2,12 միլիոն եվրո, Լիտվան՝ 4 միլիոն եվրո, Իսլանդիան՝ 550 հազար եվրո։
«Ներկայում չբավարարված կարիքների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 650 միլիոն եվրո։ Ամենամեծ ծավալը՝ 295 միլիոն եվրո, բաժին է ընկնում վնասված էներգետիկ օբյեկտների վերականգնմանն ու վերանորոգմանը», - հավելել է Շմիհալը։
Հունվարի 16-ին Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում գործում է արտակարգ դրություն:


