Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները․ Զելենսկի
Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար էր հայտարարել։ Ի պատասխան՝ Զելենսկին էլ նշել էր, որ եթե Ռուսաստանը պատրաստ է անվերապահ հրադադարի ձևաչափին, Ուկրաինան կգործի հայելային ձևով
«Ռուսական բանակն իր ամենաակտիվ գործողություններն այսօր առավոտյան իրականացնում է Պոկրովսկի և Սեվերսկի ուղղություններով: Ռազմաճակատի այս և որոշ այլ հատվածներում ռուսական ծանր զինատեսակների կիրառումը շարունակվում է։ Կա՛մ Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը, կա՛մ իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթաց գրանցելու նպատակ չունի, և նրանց միայն շահավետ փիառ է պետք լրատվամիջոցներում»,- գրել է Զելենսկին։