կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ
առաջիկա ձմռանը Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի տարածքով։ Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Իգդիր-Նախիջևան գազատարը։

TRT-ի փոխանցմամբ՝ նա նաև հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքմենական բնական գազի՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Թուրքիա փոխադրման վերաբերյալ։

  • Կիսվել: