շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արաղչին հայտնել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ

Արաղչին հայտնել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ

Իրանում ուրանի հարստացումը բոլորի կողմից ընդունված փաստ է, և չնայած դրա մակարդակի առումով արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ուրանի հարստացումն իրողություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ», - Արաղչիի խոսքն է մեջբերել իրանական SNN պետական ​​գործակալությունը։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունները։ Երկու կողմերն էլ նշել են, որ հանդիպումը դրական էր և կառուցողական։ Իրանի Իսլամական Հանրապետության ու Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին, կրկին Օմանում։

 

  • Կիսվել: