Ափսոսանք է առաջացնում Թբիլիսիի մերժումը՝ մասնակցելու 3+3 ձևաչափին. Կարասին
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն ափսոսանք է հայտնել 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափին մասնակցելուց Վրաստանի հրաժարվելու կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն
Կարասինն ասել է, որ ափսոսանք է առաջացնում Թբիլիսիի մերժումը՝ մասնակցելու 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի նախապատրաստական հանդիպմանը։ ՛՛Չնայած առկա բոլոր հակասություններին՝ մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և փնտրել միավորող թեմաներ, միավորել շահերը տնտեսական, հումանիտար ոլորտներում՛՛,-նշել է նա:


