շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
AP-ի թղթակցին թույլ չեն տվել մտնել Օվալաձև աշխատասենյակ՝ Մեքսիկական ծոցի նոր անվանումը օգտագործելուց հրաժարվելու պատճառով

AP-ի թղթակցին թույլ չեն տվել մտնել Օվալաձև աշխատասենյակ՝ Մեքսիկական ծոցի նոր անվանումը օգտագործելուց հրաժարվելու պատճառով

Սպիտակ տունը երեքշաբթի արգելել է Associated Press-ի թղթակցին մասնակցել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջոցառմանը, քանի որ գործակալությունը հրաժարվել է Մեքսիկական ծոցն անվանել Ամերիկյան ծոց՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի  հրամանի:

AP-ի գործադիր խմբագիր Ջուլի Փեյսի կարծիքով՝ գործակալությունների լրագրողների մուտքն Օվալաձև աշխատասենյակ «լրջորեն դժվարացնում է հանրության հասանելիությունը անկախ նորություններին, ինչպես նաև խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղումը»:

Իր հերթին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Յուջին Դենիելսն ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը «չի կարող թելադրել լրատվական կազմակերպություններին ինչպես լուսաբանել իրադարձությունները»։

Անցյալ ամիս Associated Press-ը հայտարարել է, որ կշարունակի օգտագործել Մեքսիկական ծոց տեղանունը` իր դարավոր պատմության և այն փաստի պատճառով, որ Մեքսիկան և մյուս միջազգային կազմակերպություններ չեն ընդունել նոր անվանումը:

Ի դեպ, Մեքսիկական ծոցը Google Maps-ում արդեն վերանվանվել է Ամերիկյան ծոց: Նոր անվանումը կտեսնեն Միացյալ Նահանգների օգտատերերը, հինը՝ Մեքսիկայի: Իսկ մյուս երկրների օգտատերերի համար հասանելի է 2 անվանումն էլ՝ Մեքսիկական ծոց, փակագծերում՝ Ամերիկյան ծոց:

  • Կիսվել: