Անթալիայում հանդիպել են Իրաքի Քուրդիստանի նախագահն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը
Անթալիայում անցկացվող Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում են անցկացրել Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում զարգացումները, ինչպես նաեւ դրական գնահատել Թուրիայում քրդական հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը։