շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Անթալիայում բանակցություններ են վարել Ֆիդանն ու Բայրամովը

Անթալիայում բանակցություններ են վարել Ֆիդանն ու Բայրամովը

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեհյուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը բանակցություններ են վարել Անթալիայում։ 

Ինչպես հայտնում են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպմանը քննարկվել են քաղաքական, տնտեսական, տրանսպորտային-կոմունիկացիոն, հումանիտար, անվտանգության, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական դաշինքի օրակարգում գտնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր:

  • Կիսվել: