Անկարգությունների մասնակիցներն իրենց կատարած հանցագործությունների համար 500-ից մինչև 3500 դոլար են ստացել․ Իրանի ՊՆ
Իրանում անկարգությունների մասնակիցները տարբեր հանցագործությունների համար 500-ից մինչև 3500 դոլար են ստացել։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Նա նշել է, որ շուրջ 500 դոլար են վճարել ոստիկանական տեղամասեր հրկիզելու համար, գրեթե 1500 դոլար՝ մեքենա հրկիզելու համար։ Սպանության համար բողոքի ցույցերի մասնակիցները ստացել են 3500-ական դոլար։
«Մենք հավաստի տեղեկություններ ունենք այն մասին, որ ԱՄՆ-ը, սիոնիստական ռեժիմը և նրանց որոշ դաշնակիցներ կենտրոն են ձևավորել՝ անջատողականներին և ահաբեկիչներին օգնելու համար։ Նույնիսկ վճարումներ են սահմանվել Իրանում իրականացվող ավերածությունների համար»,- Նասիրզադեի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։


