շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Անկարայի ջրային պաշարները սպառման եզրին են

Անկարայի ջրային պաշարները սպառման եզրին են

Անկարայի քաղաքապետարանը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է քաղաքի ջրային պաշարներին, գրում է ermenihaber.am-ը: 

Գրառման մեջ նշվել է, որ ամառվա ամիսների ընթացքում տեղացած անձրևները գոլորշիացումների հետևանքով գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունեցել ամբարտակների մակարդակի վրա։

«Նոյեմբերի 19-ից ի վեր անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր։

Մեր սահմանափակ ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար մեր ջուրը խնայողաբար սպառենք»,-ասվել է գրառման մեջ։

 

  • Կիսվել: