հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ը շուտով կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները․ Բեսենտ

ԱՄՆ-ը շուտով կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները․ Բեսենտ

ԱՄՆ-ն շուտով կարող է չեղարկել լցանավերում մնացած իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի օգնի ավելացնել համաշխարհային մատակարարումները և նվազեցնել գները։ Այս մասին հինգշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Առաջիկա օրերին մենք կարող ենք չեղարկել լցանավերում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Դա կազմում է մոտ 140 միլիոն բարել», - ասել է Բեսենտը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: