ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։

Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին ուկրաինական կարգավորման առաջարկներ է ներկայացրել, հիշեցնում է Bloomberg-ը։ Դրանց թվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը և ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցը քննարկելուց հրաժարվելը։

  • Կիսվել: